Մատչելիության հղումներ

ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան համաձայնություններին. Կոշտա


Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտա, արխիվ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտա, արխիվ

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին ու տարածաշրջանային կապերի ամրապնդմանը, X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, ով այս շաբաթ ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ։

«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատումը կարևոր քայլ են երկու երկրների և տարածաշրջանի համար», - ընդգծել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG