Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները:
«Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում զրույցից հետո:
Ըստ Դոնալդ Թրամփի՝ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցը «շատ լավ և արդյունավետ էր»:
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմի, Սիրիայի և Գազայի հետ կապված հարցեր։
Թուրքական կողմը հայտնում է, որ Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցություններին և ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ջանքերին:
«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ աշխատելու հնարավորությանը անհեթեթ, բայց մահացու պատերազմը Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև հենց հիմա վերջ դնելու ուղղությամբ»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։