Էստոնիան հայտարարել է, որ երեք ռուսական կործանիչներ խախտել են իր օդային տարածքը։ Ըստ բալթյան երկրի պաշտոնական աղբյուրների՝ այսօր առավոտյան երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ Ֆինլանդական ծոցի Վայնդլո կղզու մերձակայքում մոտ 12 րոպե թռիչքներ են իրականացրել Էստոնիայի օդային տարածքում։
Ի նշան բողոքի՝ Էստոնիայի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը։
«Ռուսաստանը այս տարի չորս անգամ խախտել է Էստոնիայի օդային տարածքը, ինչն ինքնին անընդունելի է, բայց այսօրվա խախտումը, որի ընթացքում երեք կործանիչներ ներխուժել են մեր օդային տարածք, աննախադեպ դաժան է», - հայտարարել է էստոնական դիվանագիտության ղեկավար Մարգուս Ցախնան։