Մատչելիության հղումներ

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ


ԵԱՏՄ-ն միջազգային իրավական գործիքներ ունի իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար, եթե Հայաստանը խախտի միության մասին պայմանագիրը, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«Եթե Երևանն, այնուամենայնիվ, ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, ինչպես մենք ակնկալում ենք, տեղի չի ունենա, այլ կերպ ասած՝ ըստ էության կխախտի ԵԱՏՄ պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ՝ միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- նշել է նա:

Արտգործնախարարության ներկայացուցիչը շեշտել է՝ Երևանը ոչ մի անգամ հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին, այլ հակառակը՝ ակտիվորեն մասնակցում է միության ներսում բանակցություններին, ինչը հաստատում է նրա շահագրգռվածությունը եվրասիական ինտեգրման զարգացման հարցում:

XS
SM
MD
LG