Մատչելիության հղումներ

Վեհափառը տեսակցել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Լուրն «Ազատության» հետ զրույցում հաստատեց Մայր Աթոռի խոսնակ Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ Վեհափառին ուղեկցել են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ու Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

«Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելելու Միքայել և Բագրատ սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել», - հայտնում է տեր Եսային՝ հավելելով, որ «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում:

Մանրամասները՝ այստեղ




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG