Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարների միջև


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադե, Երևան, 20-ը մայիսի, 2025թ.
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադե, Երևան, 20-ը մայիսի, 2025թ.

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն հրապարակվում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG