Մատչելիության հղումներ

Հնդկաստանում ուխտավայրի ճանապարհին սահանքի հետևանքով կա առնվազն 30 զոհ


Ջամմու, Հնդկաստան, արխիվ
Ջամմու, Հնդկաստան, արխիվ

Առատ անձրևները սահանք են առաջացրել Հնդկաստանի հյուսիսում՝ Ջամմուի շրջանում գտնվող հայտնի ուխտավայրի ճանապարհին՝ Վայշնո Դևիի տաճարի մոտ։ ANI գործակալության հաղորդմամբ՝ առնվազն 30 մարդ է զոհվել։

Իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են գիշերային ժամերին մնալ տներում։

Եղանակի ծառայությունը կանխատեսում է նոր տեղումներ Հիմալայան տարածաշրջանում՝ ընդգրկելով Ջամմու և Քաշմիր դաշնային տարածքը և Լադախի լեռնային շրջանը։

Իշխանությունները փորձում են վերականգնել հեռահաղորդակցական կապերը, որոնք գրեթե ամբողջությամբ խափանված են։

Ջամմուի կրթական հաստատությունները փակվել են, պաշտոնական տվյալներով՝ միայն երեքշաբթի օրն այստեղ տեղացել է 368 մմ (14,5 դյույմ) անձրև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG