Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ Գաբոր Բյորյոնդիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հունգարացի բարձրաստիճան զինվորականները այցելել են Ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետ, կիբերանվտանգության կենտրոն և հատուկ ջոկատայինների ստորաբաժանումներից մեկը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: