Հունգարիայում տասնյակ լրատվամիջոցներ, վերլուծական կենտրոններ և իրավապաշտպաններ բաց նամակ են հրապարակել՝ վարչապետ Օրբանի կուսակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի դեմ, որը, նրանց խոսքով, նպատակ ունի լռեցնել կառավարության հասցեին քննադատությունը՝ հաջորդ տարի կայանալիք ընտրություններից առաջ։
Այս շաբաթվա սկզբին իշխող կուսակցության կողմից խորհրդարան ներկայացված այդ օրինագծով առաջարկվում է հաշվառել արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին և սահմանափակել դրանց գործունեությունը, եթե պարզվի, որ այդ կառույցները վտագում են Հունգարիայի ինքնիշխանությունը, ժողովրդավարական կարգը կամ քրիստոնեական մշակույթը։
Ընդդիմությունն ու անկախ լրագրողական կազմակերպությունները նախաձեռնությունը համեմատում են ռուսական «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ։