Մատչելիության հղումներ

Հռոմում ընթանում է Արաղչիի ու Ուիթքոֆի հանդիպումը


Հռոմում մեկնարկել է Իրանի արտգործնախարարի ու Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը:

Սա Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդեն հինգերորդ փուլն է, որի մեկնարկին Իրանի արտգործնախարարը փաստացի մերժել է Վաշինգտոնից հնչող պահանջը, թե Իրանը չպետք է ուրան հարստացնի։

«Դա նշանակում է, որ մենք գործարք չենք կնքի»,- սոցիալական ցանցերում գրել է Աբբաս Արաղչին։

Միացյալ Նահանգների նախագահը տարեսկզբից՝ պաշտոնամուտից ի վեր, բազմիցս սպառնացել է ավիահարվածներ հասցնել Իրանին, եթե միջուկային ծրագրի հարցում համաձայնություն չհաստատվի։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG