Եթե Ռուսաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է առանց հապաղելու դադարեցնի կրակը, X-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան՝ արձագանքելով մայիսի 8-ին եռօրյա հրադադար հաստատելու նախագահ Պուտինի հայտարարությանը։
«Ինչո՞ւ սպասել մինչև մայիսի 8-ը»,- հարց է հնչեցնում ուկրաինացի պաշտոնյան և հավելում, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել 30-օրյայից ավելի «եկարաժամկետ, կայուն ու ամբողջական հրադարին»։
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմը մայիսի 8-11 -ը, երբ Եվրոպայում, այդ թվում՝ Ռուսաստանում, հանդիսավոր միջոցառումներ են անցկացվելու Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի 80 ամյակի կապակցությամբ։