Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանը կողմ քվեարկեց ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու առաջարկին


Իրանի խորհրդարանը՝ պատգամավորների բացարձակ մեծամասնությամբ, կողմ քվեարկեց ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կառույցի հետ համագործակցությունը կասեցնելու առաջարկին, այս մասին հայտնում է իրանական պետական հեռուստաընկերությունը։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, որը հրաժարվեց նույնիսկ աննշան կերպով դատապարտել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, աճուրդի դրեց իր միջազգային հեղինակությունը», - ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Փաստաթուղթը մասնավորապես առաջարկում է արգելել ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը Իրան այնքան ժամանակ, «քանի դեռ երաշխավորված չէ միջուկային օբյեկտների անվտանգությունը»։

XS
SM
MD
LG