Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ հաջորդ բանակցությունները կկայանան Հռոմում


Արխիվ
Արխիվ

Առաջիկա ուրբաթ Հռոմում կհանդիպեն Իրանի և եվրոպական երեք առաջատար պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները։ Reuters-ի տեղեկություններով՝ բանակցությունների օրակարգում Իրանի միջուկային ծրագրի հարցն է լինելու։

«Այս խնդրի շուրջ Վաշինգտոնի հետ ընթացող բանակցությունների ֆոնին Իրանը ցանկանում է տնտղել եվրոպական պետությունների մոտեցումը՝ նախևառաջ իր դեմ սահմանված պատժամիջոցների հարցում»,- պնդում է գործակալությունը:

«Իրանցիները փորձում են հասկանալ՝ արդյոք եվրոպացիները կարող են կողմ քվեարկել ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցների վերագործարկման օգտին»,- նշում է Reuters-ը։

XS
SM
MD
LG