Իսպանիայում պաղեստինամետ ցույցերի պատճառով կիրակի դադարեցվել է «Վուելտա Իսպանիա» հեծանվարշավի եզրափակիչ փուլը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Իսպանական կառավարության տեղեկացմամբ՝ երկու մարդ ձերբակալվել է, 22 ոստիկան է վիրավորվել։ Չի հաղորդվում, թե արդյոք ցուցարարների շրջանում կան տուժածներ:
Ցուցարարները Մադրիդի մի քանի հատվածներում շրջանցել են մետաղական արգելքները և զբաղեցրել «Վուելտա»-ի երթուղին, ոստիկանությունը փորձել է հետ մղել նրանց։ Ցուցարարները պլաստիկ շշեր են նետել, խախտել երթևեկության կանոնները:
Ցույցերն ընդդեմ Israel-Premier Tech թիմի էին՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների Գազայում։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի դեմ Գազայում Իսրայելի գործողության հետևանքով կա առնվազն 64 հազար զոհ՝ ըստ տեղական իշխանությունների։ Այն սկսվել էր՝ ի պատասխան խմբավորման 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման: