Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը տանկեր և զինվորներ է կուտակել Գազայի սահմանին


Իսրայելի բանակը տանկեր և զինվորներ է կուտակել Գազայի սահմանին՝ թիրախավորելով քաղաքի արևելյան և հյուսիսային թաղամասերը։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, թե անկլավը հողին կհավասարեցվի, եթե «Համաս»-ը չհամաձայնի ազատ արձակել բոլոր պատանդներին ու դադարեցնել պատերազմը՝ Իսրայելի պայմաններով։

«Համաս»-ը երեկ հայտարարել է, որ «պատանդներին վերադարձնելու միակ միջոցը» հրադադարն է, ընդգծելով՝ Գազան գրավելու Իսրայելի ծրագիրը ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը լուրջ չի վերաբերվում այդ հարցին։

Ավելի վաղ՝ այս ամիս, Իսրայելի կառավարությունը Գազան ամբողջությամբ գրավելու որոշում է ընդունել՝ քննադատության արժանանալով դաշնակիցների ու պատանդների հարազատների կողմից։

ՄԱԿ-ը անցած շաբաթ առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ անկլավում համատարած սով է և աղետալի իրավիճակ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG