Մատչելիության հղումներ

Իսրայելի դեսպան․ «Մյուս անգամ կսպանենք «Համաս»-ի առաջնորդներին»


Դոհայում ծուխ է բարձրանում իսրայելական հարվածի հետևանքով
Դոհայում ծուխ է բարձրանում իսրայելական հարվածի հետևանքով

«Եթե Քաթարում իրականացված գործողության ընթացքում Իսրայելին նույնիսկ չի հաջողվել ոչնչացնել «Համաս»-ի առաջնորդներին, ոչինչ, մենք դա կանենք մյուս անգամ», - ամերիկյան Fox News-ի եթերում երեկ երեկոյան նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյտերը։

«Գուցե այժմ մեզ քննադատում են այդ գործողության համար։ Ոչինչ, ի վերջո քննադատները կհամակերպվեն տեղի ունեցածի հետ», - նշել է իսրայելցի դիվանագետը։

Իսրայելական հարվածներից մի քանի ժամ անց «Համաս» խմբավորումը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ այդ կազմակերպության ղեկավար անդամներից որևէ մեկը երեկվա հարձակման հետևանքով չի զոհվել։

Ամերիկյան Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Եգիպտոսի և Թուրքիայի հատուկ ծառայությունները դեռ մի քանի շաբաթ առաջ էին զգուշացրել «Համաս»-ի ղեկավարներին հնարավոր հարձակման մասին՝ խորհուրդ տալով նրանց հավելյալ անվտանգության միջոցներ ձեռնարկել հատկապես Դոհայի կենտրոնակայանում հրավիրվող խորհրդակցությունների ժամանակ։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG