Իսրայելը օգոստոսի 24-ին հարվածել է Եմենի մայրաքաղաք Սանաային՝ ի պատասխան հութիների կողմից Իսրայելին ուղղված հրթիռային կրակի։ Հութիները հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 86-ը։
Իսրայելի բանակը հայտնել է, որ թիրախները ներառել են նախագահական պալատի ռազմական համալիր, երկու էլեկտրակայան և վառելիքի պահեստամաս։
Ուրբաթ օրը հութիները հայտնել էին, որ վերջին հարձակման ընթացքում հրթիռ են արձակել դեպի Իսրայել՝ աջակցություն հայտնելով Գազայի պաղեստինցիներին։
2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Իսրայելը Գազայում պատերազմ է վարում պաղեստինյան (Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված) «Համաս» խմբավորման դեմ, Իրանի աջակցությունւ վայելող հութիները հարվածներ են հասցրել Կարմիր ծովում գտնվող նավերին՝ իրենց այդ գործողությունը ներկայացնելով որպես աջակցություն պաղեստինցիներին։