Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանի Ղոմ քաղաքում՝ իր բնականարում, իսրայելական զինուժի հարվածից մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտասահմանյան ստորաբաժանման փորձառու հրամանատարներից մեկը:
Կացի խոսքով՝ սպանված հրամանատարը Սայիդ Իզադին էր, որը ղեկավարում էր Ղոդսի ուժերի «Պաղեստինյան կորպուսը»։
ԻՀՊԿ-ից առայժմ հաստատում չի եղել:
Ղոդսի ուժերը տարիների ընթացքում ձևավորել են արաբ դաշնակիցների ցանց՝ հայտնի որպես «Դիմադրության առանցք», որի շրջանակում 1982-ին հիմնվել է Լիբանանի «Հեզբոլա»-ն, և շարունակվել է պաղեստինյան «Համաս» խմբավորման աջակցությունը Գազայի հատվածում։
Սակայն վերջին երկու տարիներին այդ իրանամետ ցանցը կրել է ծանր կորուստներ:
Սայիդ Իզադին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ էր՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հետ կապերի համար, վերջինս նույնպես մասնակցել էր 2023թ․ հոկտեմբերի 7-ի հարձակումներին Գազայի հատվածում: