Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր 7-րդ համաժողովն է անցկացնում:
Համաժողովը մեկնարկեց քիչ առաջ, այժմ ելույթով հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասել եմ՝ Արցախը Հայաստանն է և վերջ, որովհետև եղել եմ հայրենասեր», - մասնավորապես հայտարարեց վարչապետը:
«Մենք քանդել ենք Հայաստանի վրա կախված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չի տվել ունենալ իրապես ինքնիշխան պետություն», - նաև ասաց Փաշինյանը:
Համագումարի ընթացքում իշխող կուսակցությունը նոր վարչություն է ընտրելու: Իշխանականները ցանկանում են ընդլայնել ղեկավար մարմնի կազմը՝ 15-ի փոխարեն 20-հոգանոց դարձնել վարչությունը: Նվազագույնը 5-ը կանայք կլինեն, իսկ թեկնածուները 41-ն են:
Զանգվածային ներկայացուցիչները համաժողովին հետևում են մամուլի սրահից, բայց տեխնիկական խնդիրների պատճառով հաճախ ուղիղ եթերն ընդհատվում է։