Մատչելիության հղումներ

Կանադան չի վաճառվում. վարչապետ Քարնին՝ ԱՄՆ նախագահին


Կանադան չի վաճառվում, երեքշաբթի Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:

Կանադայի վարչապետի այս մեկնաբանությունը հաջորդել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը, թե «հրաշալի ամուսնություն» կլինի, եթե Կանադան համաձայնի ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու վերաբերյալ բազմիցս հնչեցրած իր կոչերին։

«Երբեք մի ասա երբեք», - պատասխանել է Դոնալդ Թրամփը Մարկ Քարնիին:

Չնայած այս հայտարարություններին, երկու առաջնորդները գոհունակություն են հայտնել անցկացված հանդիպումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG