Մատչելիության հղումներ

Խերսոնում ռուսական հարձակման հետևանքով կա մեկ զոհ


Օգոստոսի 13-ի առավոտյան ռուսական զորքերը հրետանային կրակ են բացել Խերսոնի մարզի Չորնոբայովկա գյուղի վրա, որի հետևանքով զոհվել է մի կին։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով ավերվել է բնակելի շենք։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 61-ամյա կնոջ դին։ Բացի այդ, վնասվել են մի քանի հարևան տներ։

Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանում, անօդաչու թռչող սարքերի և հրետանային կրակի հետևանքով վնասվել են մեքենաներ, բազմահարկ շենք, հրդեհվել է երկու մասնավոր տուն։ Ոչ ոք չի տուժել։

Անցած գիշեր ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինային 49 անօդաչու թռչող սարքով և երկու «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռներով։ Առավոտյան արդեն խոցվել է երկու հրթիռ և 32 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG