Կրեմլը քննադատել է ԱՄՆ նախագահի սպառնալիքը՝ բարձրացնել Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը, եթե Նյու Դելին չդադարի նավթ գնել Ռուսաստանից։
Արևմտյան առաջնորդները պնդում են, թե դրանով Հնդկաստանը օգնում է, որ Մոսկվան շարունակի պատերազմն Ուկրաինայի դեմ։
«Ինքնիշխան երկրներն իրավունք ունեն ընտրել իրենց առևտրային գործընկերներին», - ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները խզելու կոչերը անվանելով «անօրինական»։
Նյու Դելին անհիմն էր որակել Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը։ Հնդկաստանի կառավարության երկու աղբյուրներ անցած շաբաթավերջին Reuters-ին հայտնել էին, որ Նյու Դելին կշարունակի նավթ գնել Ռուսաստանից՝ չնայած Թրամփի սպառնալիքներին։