Մատչելիության հղումներ

Լատվիայի իշխանություններն արգելել են Վրաստանի 55 քաղաքացիների մուտքը երկիր


Վրաստանի և Լատվիայի դրոշները, արխիվ
Վրաստանի և Լատվիայի դրոշները, արխիվ

Լատվիայի իշխանությունները անորոշ ժամանակով արգելել են Վրաստանի 55 քաղաքացիների մուտքը երկիր։

«Ես որոշել եմ Լատվիայի Հանրապետության համար անցանկալի անձանց ցուցակում ավելացնել ևս 55 Վրաստանի քաղաքացիների՝ համաձայն «Ներգաղթի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի», - գրել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն X-ի իր էջում։

Անցանկալի անձանց ցուցակում ընդգրկված Վրաստանի քաղաքացիների անունները չեն հրապարակվում։ 2025 թվականի մարտին Լատվիան արգելել է մուտքը 16 վրացիների։

Լատվիան, Լիտվան և Էստոնիան առաջինն էին, որ պատժամիջոցներ հայտարարեցին Վրաստանի իշխանությունների դեմ՝ եվրաինտեգրման կողմնակից ցուցարարների նկատմամբ բռնությունների և բռնության ֆոնին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG