Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում անցած ամիս բռնկված հրդեհները մարել չի հաջողվում։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ «ուղղաթիռները շարունակում են միջոցառումները հրդեհը տեղայնացնելու ուղղությամբ»։
Ավելի քան երեք շաբաթ առաջ բռնկված լայնածավալ հրդեհի պատճառների մասին չի հաղորդվել:
Սա վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում արձանագրված առաջին խոշոր հրդեհն է։