Մատչելիության հղումներ

Լրագրողների նոր ձերբակալություններ Թուրքիայում


 Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում տեղի ունեցող բոքոքի ցույցի ժամանակ իրավապահներն ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, 23-ը մարտի, 2025թ․
Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում տեղի ունեցող բոքոքի ցույցի ժամանակ իրավապահներն ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, 23-ը մարտի, 2025թ․

Թուրքական ոստիկանությունն այսօր ձերբակալել է երկրի ամենահայտնի հետաքննող լրագրողներից երկուսին՝ Birgun օրաթերթի աշխատակից Թիմուր Սոյքանին և Cumhuriyet պարբերականի թղթակից Մուրատ Ագիրելին։

Ստամբուլի դատախազության հաղորդագրության համաձայն, նրանք կասկածվում են «շանտաժի և սպառնալիքներ հնչեցնելու» մեջ։

Ընդդիմադիր պարբերականների տեղեկություններով՝ լրագրողները վերջին շաբաթներին զբաղված էին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հանգամանքների հետաքննությամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG