Մատչելիության հղումներ

Մերց․ «Պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»


Լիտվայում տեղակայված գերմանական բրիգադի առաքելության մեկնարկի պաշտոնական արարողությունը, Վիլնյուս, 22-ը մայիսի, 2025թ.
Լիտվայում տեղակայված գերմանական բրիգադի առաքելության մեկնարկի պաշտոնական արարողությունը, Վիլնյուս, 22-ը մայիսի, 2025թ.

«Մենք պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը», - այսօր Վիլնյուսում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Գերմանական կառավարության ղեկավարը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այսօր մասնակցում էին Լիտվայում տեղակայված գերմանական բրիգադի առաքելության մեկնարկի պաշտոնական արարողությանը։

Մերցի խոսքով՝ գերմանացի զինվորականների տեղակայումը Լիտվայում սուր անհրաժեշտություն էր։ «Անվտանգային իրավիճակը բալթյան երկրներում շարունակում է լարված մնալ։ Գերմանական զորքերի տեղակայումը ՆԱՏՕ-ի արևելյան թևում կօգնի դաշինքը պաշտպանել ցանկացած ագրեսիայից», - նշել է կանցլերը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG