Միացյալ Թագավորությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ընդգրկելով ևս երեք ֆիզիկական և 27 իրավաբանական անձի:
Ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի սահմանված պատժամիջոցների ցանկում են հայտնվել, մասնավորապես, «Ռոսպոլիմետ» մետալուրգիական ընկերությունը, «Տեխնոդինամիկա» հոլդինգը, Բրյանսկի քիմգործարանը, Միտիշչիի սարքաշինական գործարանը, կոնդենսատորներ արտադրող «Ռեկոնդ» և «Էլեկոնդ» գործարանները և այլ ընկերություններ:
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև Ռուսաստանի հետ համագործակցող ընկերություններ Չինաստանից, Թուրքիայից, Հնդկաստանից և Թայլանդից:
Պատժամիջոցների ցանկում ներառված ֆիզիկական անձինք են չինական Shenzhen Blue Hat International Trade ընկերության ռուսաստանցի համասեփականատերեր Ալեքսեյ և Ելենա Մալիցկիները, թուրքական Mastel Makina ընկերության հետ կապեր ունեցող Ադրբեջանի քաղաքացի Շանլըք Շուքուրովը: