Մատչելիության հղումներ

Միքայել արքեպիսկոպոսի գործը դատարան է ուղարկվել


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոսը և նրա ուղեկիցները քայլում են դեպի Քննչական կոմիտե Մայր Աթոռից, արխիվ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոսը և նրա ուղեկիցները քայլում են դեպի Քննչական կոմիտե Մայր Աթոռից, արխիվ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը դատարան է ուղարկվել, «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք է ներկայացվել նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ բարձրաստիճան հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին:

Հուլիսի 30-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր սրբազանին կալանքից ազատելու պահանջով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը:


XS
SM
MD
LG