«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր աշխատում են ապաշրջափակման ուղղությամբ»,- այսօր խորհրդարանում Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ առաջիկայում շփումները կինտենսիվանան նաև ամերիկյան գործընկերների հետ՝ հասկանալու համար
Հայաստանի երկաթուղու, մյուս ենթակառուցվածքների հետ կապված տեխնիկական պայմանները:
«Մենք ասել ենք, որ ոչինչ համաձայնեցված չէ բացի նրանից, ինչ գրված ու հրապարկված է, հետևաբար բազմաթիվ տեխնիկական պայմաններ կան , որ դեռ պետք է բանակցվեն: Մեր շահն է հնարավորինս արագ իրականացնել գործընթացը և հնարավորինս արագ հասնել ապաշրջափակման:
Մարդիկ միշտ ասում են՝ Ադրբեջանի անցում Հայաստանով դեպի Նախիջևան, բայց ճիշտ նույն չափով, ճիշտ նույն աստիճանի, նույն պայմաներով մենք ենք ապաշարջփակվում», - հայտարարեց արտգործնախարարը:
Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ ապաշրջափակումը իրականցվելու Է այն սկզբունքների համաձայն, որոնք ստորագրել են Ադրբեջանի հետ. «Տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում և փոխադարձության սկզբունքների համաձայն: Աշխատում ենք ամերիկյան կողմի հետ, ադրբեջանական կողմի հետ նորից աշխատում ենք ապաշրջափակում...սահամանազատման գործում կարող են նորություններ լինել», - հավելեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը: