Մատչելիության հղումներ

Մոսկվան հույս ունի, որ Բաքվի և Երևանի միջև նոր լարվածություն չի լինի


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով

Մոսկվան հույս ունի, որ Բաքվի և Երևանի միջև նոր լարվածություն չի լինի, երկրները մոտ են խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի ավարտին, որն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության համար, իր կողմից Ռուսաստանը «պատրաստ է անել ամեն ինչ»՝ այդ գործընթացին նպաստելու համար, հայտարարել է Կրեմլը։

«Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա, երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքների ավարտին, և մենք հույս ունենք, որ այս աշխատանքը կավարտվի»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեսնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր լարվածության ռիսկեր՝ հաշվի առնելով Բաքվի կողմից Երևանի հասցեին հնչեցված վերջին մեղադրանքները։

«Մենք մշտապես կրկնում ենք՝ պատրաստ ենք անել ամեն ինչ՝ այդ գործընթացին նպաստելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

XS
SM
MD
LG