Մատչելիության հղումներ

Ռոմանոս Պետրոսյանը՝ «Մուդիս»-ի կողմից ՀԷՑ-ի վարկանիշն իջեցնելու մասին


ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն այսօր անդրադարձել է ՀԷՑ-ի վերաբերյալ «Մուդիս» վարկանիշային կազմակերպության գնահատականին:

«Նախ «Մուդիս»-ի վարկանիշային գնահատականը մի բալով, եթե տեղյակ եք, բարձր էր մեր երկրի սուվերեն վարկանիշից, և օրինակ՝ ինձ համար, դա անձնական կարծիք է, տարօրինակ էր, որ լիցենզավորված ընկերությունը, ում լիցենզիան տալիս է պետությունը, պետության վարկանիշից բարձր գնահատական է ունենում: Մյուս կողմից էլ, դարձյալ իմ անձնական վերլուծությունն է, իջեցնելը, կարծում եմ, կապված էր նաև այն բացահայտումների, որոշ փաստերի հետ, որոնք ի դերև ելան ժամանակավոր կառավարչի գործունեության բերումով», - ասաց Պետրոսյանը:

Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է ռազմավարական նշանակություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձնելով «բացասական»։

Ռոմանոս Պետրոսյանը՝ 7 մլն աշխատավարձ ստանալու լուրերի մասին

Պետրոսյանը հերքեց տեղեկությունները, թե ինքը մոտ 7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում:

«Սխալ են այդ տեղեկությունները։ Դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակել, բայց նաև դուք կտեսնեք, բնականաբար, իմ հայտարարագրի մեջ, բայց ավելին ասեմ, այդ սուբյեկտները, որ այդպիսի թվեր են վկայակոչում, այդ սուբյեկտների ստացած բազմամիլիոնանոց, տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես և իմ նշանակած թիմը հրաժարվել ենք և բոլորն ուղղել ենք ՀԷՑ-ի 1000-ից ավելի սոցիալական ամենաներքևի շեմին», - ընդգծեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG