Մատչելիության հղումներ

Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Թեհրանի հետ նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել։

«Իսրայելը բազմաթիվ բացահայտ և քողարկված գործողություններ է ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի դեմ, առանց որոնց Իրանն այսօր միջուկային զինանոց կունենար», - հայտարարել է Նեթանյահուի գրասենյակը, հավելելով՝ այս գործողությունները հետաձգել են Իրանի միջուկային ծրագիրը մոտ մեկ տասնամյակով։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG