Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հյուսիսային շրջաններում աստիճանաբար վերականգնվում է էլեկտրամատակարարումը


Վթարային բրիգադներն աստիճանաբար վերականգնում են էլեկտրամատակարարումը Ուկրաինայի հյուսիսային շրջաններում, որոնք ռուսական հարձակումների հետևանքով անջատվել են էլեկտրացանցից, հինգշաբթի ուշ երեկոյան հայտնել Է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն:

Նա տեղեկացրել է, որ էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է սահմանամերձ Սումիի մարզի երկու շրջաններում:

Վերանորոգման աշխատանքները շարունակվում են նաև հարևան Չեռնիգովի մարզում, որտեղ չորեքշաբթի օրը Ռուսաստանի հարվածների հետո ավելի քան 300 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության:

Հյուսիսային Սլավուտիչ քաղաքում, որը գտնվում է Չեռնոբիլի շահագործումից հանված ատոմակայանի հարևանությամբ, կրիտիկական ենթակառուցվածքները կրկին միացված են ցանցին, և աշխատողները հույս ունեն շուտով վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը քաղաքի մնացած մասերին, ասել է Սվիրիդենկոն:

XS
SM
MD
LG