Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է թուրքական Դոլմաբահչե պալատ՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու, հայտնել է Հանրային հեռարձակողը։
«Ռոյթերս»-ը, վկայակոչելով ուկրաինական դիվանագիտական աղբյուրը, հաղորդում է, որ ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կքննարկի Զելենսկու և Պուտինի հնարավոր հանդիպումը։
Այսօր ավելի վաղ Ստամբուլում տեղի է ունեցել եռակողմ բանակցություններ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի պատվիրակությունների միջև։
Ուկրաինական պատվիրակությունը գլխավորոող Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է լիակատար և անվերապահ հրադադարի, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների։