Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Պոլտավայի մարզում ռուսական հարվածներից ձեռնարկություն է ավերվել


Պոլտավան ռուսական հարվածներից հետո, 1-ը փետրվարի, 2025թ․
Պոլտավան ռուսական հարվածներից հետո, 1-ը փետրվարի, 2025թ․

Ուկրաինայի Պոլտավայի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից ձեռնարկություններից մեկի շենքն է ավերվել, հայտնել են տեղի իշխանությունները։

Պայթյունի ալիքը յոթ մասնավոր տնային տնտեսություն է վնասել, մեկ մարդ վիրավորվել է։

Կրեմենչուգ համայնքում էլ էլեկտրահաղորդման գծեր են վնասվել, համայնքի մեծ մասը հոսանքազրկվել է։ Մասնագետներն աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Ռուսական կողմն էլ այսօր հաղորդել է, որ մայիսի լույս 23-ի գիշերը Լիպեցկի շրջանը ԱԹՍ հարձակման է ենթարկվել։ Նշվում է, որ ԱԹՍ-ները հարվածել են Ելեց քաղաքում գտնվող "Энергия" գործարանին, որն ԱԹՍ-ների համար մարտկոցներ և կուտակիչներ է արտադրում։ Հաղորդվել է ութ տուժածի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG