Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել է Ազովի ծովում ռուսական հրթիռային նավի խոցման մասին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել է Ազովի ծովում ռուսական «21631 նախագծի «Բույան-Մ» փոքր հրթիռային նավի խոցման մասին։

Նավը գտնվում էր բռնակցված Ղրիմի ափերի մոտ։ Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության՝ նավի ռադարը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքով, իսկ բորտը՝ Ուկրաինայի հատուկ նշանակության ուժերի կողմից։

Այսօր ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է Դանուբի գետաբերանում ուկրաինական «Սիմֆերոպոլ» հետախուզական նավի խորտակման մասին։ Կիևը հայտնել է միայն նավի վրա հարձակման մասին, խորտակման փաստը, սակայն չի հաստատել:

XS
SM
MD
LG