Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը չորեքշաբթի օրը Փարիզում հանդիպում կանցկացնի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հետ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահականը։
Հանդիպման ընթացքում Մակրոնը կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը «ազատ, կայուն և ինքնիշխան Սիրիայի կառուցմանը, որը կհարգի սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները», ասվում է հայտարարության մեջ։
Ահմեդ ալ-Շարաան Էմանյուել Մակրոնից Ֆրանսիա այցելելու հրավեր ստացել էր փետրվարին: