Մատչելիության հղումներ

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան. ԱԺ նախագահ


44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան, այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հղում անելով ԱԺ կանոնակարգին:

Մամուլը գրել էր, որ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանի հերթական նստաշրջանում ընդգրկել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ուղարկած զեկույցը 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին:

Լրագրողների հարցին, թե Քոչարյանը տեղյա՞կ չէ կանոնակարգի մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Գիտի, մեկնաբանության խնդիր է: Ինքն այլ կերպ է փորձում մեկնաբանել: Կա կոնանակարգ-օրենք, որի մեկնաբանության հարցն իրականացնում է Պետաիրավական հանձնաժողովը»:

Սիմոնյանը հավելել է, որ զեկույցը հրապարակվելու է, չի կարող հակառակը լինել, սակայն հայտնի չէ, թե ինչ ֆորմատով:

Սիմոնյանը հերքել է իր և Քոչարյանի միջև լարվածության մասին լուրերը:

Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG