Մատչելիության հղումներ

Նամակներ պատգամավորներին՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու առաջարկով


«Արթուն ենք» շարժման անունից 107 պատգամավորի անունով նամակներ հանձնվեցին Ազգային ժողովին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով։

Շարժումը նախաձեռնողները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է ներքին ու արտաքին քաղաքականությունը, գործել է կառավարության ծրագրին տրամագծորեն հակառակ, և դա բավարար հիմք է, որպեսզի պատգամավորները նրան անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնեն:

Իշխանականներն այս պահին չեն արձագանքել, սակայն ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը բացառել էր, որ ՔՊ-ից որևէ մեկը միանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին:

Անցած շաբաթ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն Հայկ Մամիջանյանն էր ասել՝ իրենց քաղաքական ուժը համարում է, որ Փաշինյանին հեռացնելու ամենաիրատեսական ճանապարհը իմփիչմենթն է, և իրենք պատրաստ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Իսկ թե ընդդիմադիր մյուս՝ «Հայաստանն» խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետին անվստահություն հայտնելու հարցում, պատգամավոր Քրիստինե Վարդանյանն օրերս հայտարարել է՝ բաց են ցանկացած քննարկման համար:

Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն, որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացվի, անհրաժեշտ է 36 պատգամավորի համաձայնություն, իսկ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի:


Մանրամասները տե՛ս այստեղ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG