Մատչելիության հղումներ

Պատգամավորներն առաջարկում են հունվարի 27-ը սահմանել «Հիշատակի և խոնարհումի օր»


Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը նախագիծ են շրջանառելու, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»:

«Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ», - գրել է ԱԺ փոխնախագահ, ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքում:

Իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, Ռուբինյանի խոսքով, կնշվի Բանակի օրը՝ որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ:

Գեղամ Նազարյանը 44-օրյա պատերազմում զոհված դիպուկահար Աբգար Նազարյանի հայրն է, նախկինում նա «Հայաստան» խմբակցության անդամ էր:

Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցն է:

Ըստ ամիսներ առաջ Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 հազար 981 հոգի։ Նրանցից 1702-ը ժամկետային զինծառայողներ են, 860-ը՝ պայմանագրայիններ, 368-ը՝ կամավորներ, 864-ը՝ պահեստազորային, 143-ը՝ այլ զորքերի զինծառայողներ և 44-ը՝ քաղաքացիական անձինք։ 191 քաղաքացու ճակատագիր հինգ տարի անց անհայտ է։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG