Մատչելիության հղումներ

Պայթյուն՝ Սարյան փողոցում. տուժել է երկու քաղաքացի


Մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուս քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված 5 տրանսպորտային միջոց։

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են մյուս գազի բալոններից առկա արտահոսքը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG