Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք է Ռուսաստանի համար»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգության համար», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ հեռանկարը նաև ուկրաինական հակամարտության պատճառներից մեկն էր։ Ուկրաինան որևէ պարագայում չպետք է դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, նաև պետք է զուրկ լինի նման հեռանկարից», - ընդգծել է Պեսկովը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ վերջին շրջանում այս թեմայի շուրջ Վաշինգտոնից հնչող հայտարարությունները որոշակի լավատեսություն են ներշնչում Մոսկվային: «Ռուսաստանը դրական է գնահատում տարբեր մակարդակներում Վաշինգտոնից հնչող հայտարարությունները, որոնց համաձայն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառվում է։ Այդ մոտեցումը համընկնում է մեր տեսակետին», - ասել է Պեսկովը։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG