Մատչելիության հղումներ

Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հրաժարական է տվել


ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակ, արխիվ
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակ, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հրաժարական է տվել, ըստ Կրեմլի՝ սեփական ցանկությամբ։

«Վեդոմոստի»-ի հաղորդմամբ՝ նախկինում հենց Կոզակն էր համակարգում Պուտինի աշխատակազմում Հայաստանի հետ աշխատանքները։ Այս տարվանից նրա պարտականությունների մի մասը՝ այդ թվում Հայաստանի, Մոլդովայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի հետ աշխատանքների հաակարգումը, անցան ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի մյուս տեղակալին՝ Սերգեյ Կիրիենկոյին։

Կոզակը Ռուսաստանի պետական ապարատում աշխատում էր ավելի քան երկու տասնամյակ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա ու Պուտինի միջև տարաձայնություններն ի հայտ են եկել վերջին տարիներին։ 2022-ին նա Պուտինին խորհուրդ էր տվել ռազմական գործողություններ չսկսել Ուկրաինայում։ Անցած ամիս The New York Times-ը գրել էր, թե Դմիտրի Կոզակը կորցրել է իր ազդեցությունը Կրեմլում՝ պատերազմը դադարեցնելու, բանակցություններ սկսելու հորդորի համար։ 66-ամյա Կոզակն այս ամենի մասին հրապարակային չի խոսել։

Շաբաթներ առաջ էլ Վլադիմիր Պուտինը կազմալուծեց Կոզակի համակարգմամբ գործող երկու վարչություն, փոխարենը ստեղծվեց ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչությունը, որն էլ այժմ Կիրիենկոն է համակարգում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG