Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է «լուծում գտնել» պատերազմին և նույնիսկ հանդիպել Զելենսկիի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է «գտնել լուծում» Ուկրաինայի դեմ իր պատերազմին և նույնիսկ հանդիպել Ուկրաինայի առաջնորդի հետ: Այդ հայտարարությունն արվել է այն պահին, երբ Կիևում Ռուսաստանի վերջին հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։

«Պետք է գտնենք մի լուծում, որը ոչ միայն կավարտի ներկայիս հակամարտությունը, այլև կստեղծի պայմաններ, որպեսզի նմանատիպ իրավիճակները երկարաժամկետ հեռանկարում չկրկնվեն», - հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը:

Նա նշել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել հունիսի 22-ից հետո: Այս ամսաթիվն էր նա նախկինում նշել որպես ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման կարևոր փուլ։

Ռուսաստանի առաջնորդը, սակայն, հավելել է, որ ինքը միայն «վերջնական փուլում» կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ռուսական վերջին հարձակումը նախագահ Զելենսկին անվանել է «մաքուր ահաբեկչություն» և մեղադրել Պուտինին։

«Ամբողջ աշխարհը, ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է վերջապես արձագանքեն այնպես, ինչպես քաղաքակիրթ հասարակությունները արձագանքում են ահաբեկիչներին», - ասել է Զելենսկին։

XS
SM
MD
LG