Մատչելիության հղումներ

Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից


Ռոմանոս Պետրոսյան, արխիվ
Ռոմանոս Պետրոսյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:

Համաձայն Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում հրապարակված որոշման՝ ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին։

«Ազատության» տեղեկություններով՝ ՀԷՑ կառավարչի թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանն է:

Պետրոսյանը ՊՎԾ ղեկավար էր նշանակվել 2021 թվականի դեկտեմբերին, մինչ այդ զբաղեցրել է շրջակա միջավայի նախարարի, Կոտայքի մարզպետի պաշտոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG