Մատչելիության հղումներ

Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի խոշոր քաղաքներին․ Օդեսայում կա 2 զոհ


Ուկրաինայի տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է Ուկրաինայի մի քանի շրջանների վրա, ինչի հետևանքով Օդեսայում առնվազն երկու մարդ Է զոհվել:

Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերը Տելեգրամում հայտնել է, որ Օդեսայի Սևծովյան նավահանգստի վրա հարձակման հետևանքով բնակելի թաղամաս է տուժել, ինչի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է:

Նրա հաղորդմամբ՝ վնասվել են նաև բարձրահարկ շենքեր, բնակելի տներ, սուպերմարկետ և դպրոց, որոշ տեղերում հրդեհ է բռնկվել:

Պայթյուններ են լսվել նաև Սումի քաղաքի հյուսիսարևելյան մասում: Ուկրաինայի 11 շրջաններում ապրիլի 30-ի ուշ երեկոյան և գիշերային ժամերին հրետակոծության ժամանակ հայտարարվել է օդային տագնապ. նախազգուշացումներ են հայտարարվել Կիևում, Խարկովում, Չեռնիգովում, Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Զապորոժիեում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG