Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեում երեք մարդ է զոհվել


Ուկրաինա - Ռուսական հարվածի հետևանքները Զապորոժիեում, 22-ը սեպտեմբերի, 2025թ.
Ուկրաինա - Ռուսական հարվածի հետևանքները Զապորոժիեում, 22-ը սեպտեմբերի, 2025թ.

Երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել Զապորոժիեում այսօր առավոտյան քաղաքացիական ենթակառուցվածքներին և արդյունաբերական օբյեկտներին ռուսական զինուժի հարվածի հետևանքով, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ հարձակումն իրականացվել է ավիառումբերով, հարվածի հետևանքով վնասվել է 15 բազմահարկ շենք, 10 մասնավոր տուն, ոչ բնակելի տարածքներ, հարվածների վայրում հրդեհներ են բռնկվել։

Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական ուժերը երեկ երեկոյան էլ Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլսկի և Սինելնիկի բնակավայրերն են թիրախավորել անօդաչու թռչող սարքերով, ինչի հետևանքով, ըստ նահանգապետ Սերգեյ Լիսակի, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տուժածներ չկան։

Կիևի մարզում անօդաչու թռչող սարքերի հարվածներից հրդեհներ են առաջացել բազմահարկ շենքում և մի քանի մասնավոր տներում, բեկորներից վնասվածքներ է ստացել մեկ մարդ։

Ըստ պաշտոնական Կիևի՝ Սումիում ռուսական հարվածներից վնասվել են արդյունաբերական օբյեկտներ և ուսումնական հաստատություն, հաղորդվում է մեկ վիրավորի մասին։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG