Անցած գիշեր ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինայի Սումիի մարզին։ Տեղական իշխանությունները հայտնել են երեք զոհի մասին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ ռուսական բանակը մի շարք հարվածներ է հասցրել Վերխնեսիրովատսկայա համայնքի բնակավայրերից մեկին։
Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ հրետակոծության հետևանքով զոհվել են տղամարդ, կին և ութամյա տղա։
Փլատակների տակից դուրս են բերվել ևս երեք մարդ և հոսպիտալացվել։ Նրանցից մեկը ծանր վիճակում է։
Բանակավայրում տներ են ավերվել ու վնասվել, հարվածներից հետո հրդեհ է բռնկվել:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 97 գրոհային անօդաչու թռչող սարքերից 78-ը, որոնք ռուսական բանակը օգտագործել է Ուկրաինային հարվածելու համար: