Մատչելիության հղումներ

Ռուսաստանում 24 ժամում երկու դպրոց է փլվել


ՌԴ քննչական կոմիտեի տարբերանշանը, արխիվ
ՌԴ քննչական կոմիտեի տարբերանշանը, արխիվ

Այսօր ցերեկը Նովոսիբիրսկի մարզի Տատարսկ քաղաքում փլվել է թիվ 5 դպրոցի շենքը: Բարեբախտաբար, շենքում ոչ ոք չի եղել, քանի որ հանգստյան օր է:

Տեղի բնակիչները պատմում են, որ տվյալ շինությունը «հարյուր տարի չէր վերանորոգվել» և արդեն «վաղուց էր քանդվում»:

Մարզի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, նշանակվել է փորձաքննություն՝ կառույցի մաշվածության աստիճանը և փլուզման պատճառները պարզելու համար:

Նովոսիբիրսկից 470 կմ արևմուտք գտնվող Տատարսկում դպրոցի այդ շենքը կառուցվել էր 1930-ականներին:

Երեկ էլ Մոսկվայում փլվել է Զնամենսկայա փողոցում գտնվող դպրոցի շենքը, որն արդեն վերանորոգման փուլում էր: Քանդվել և չորրորդ հարկից առաջին հարկ են ընկել բետոնե սալերը, զոհվել են տեղում աշխատող երկու բանվորներ:

Քրեական գործ է հարուցվել մարդկային զոհերի հանգեցրած անփութության հատկանիշներով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG