Մատչելիության հղումներ

«Սա ագրեսիայի ակտ է». Լեհաստանը խոցել է իր օդային տարածք ներթափանցած ԱԹՍ-երը


Լեհաստանը խոցել է իր օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքերը։ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը այս ներխուժումը որակել է որպես «ագրեսիայի ակտ», հայտնում է Reuters-ը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ինքը «մշտական կապի» մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Տուսկը նախարարների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, հայտնել է կառավարության խոսնակը։

Լեհաստանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը բազմիցս խախտել են Լեհաստանի օդային տարածքը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ, այդ խախտումների դեմ գործողություններն այժմ ավարտվել են։

Ռադարները հետևել են ավելի քան 10 օբյեկտների, և նրանք, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել, «չեզոքացվել են», նշել է հրամանատարությունը։

Ռազմական հրամանատարությունը կոչ է արել քաղաքացիներին մնալ տներում. «Սա ագրեսիայի ակտ է, որը իրական վտանգ էր ներկայացնում մեր քաղաքացիների անվտանգության համար»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել այս մասին Reuters-ի հարցմանը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG